Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց «Ռոմա»-ի կազմում առաջին խաղում

Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց «Ռոմա»-ի կազմում առաջին խաղում
16.09.2019 | 10:58

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ առաջին խաղն անցկացրեց իտալական «Ռոմա»-ում: Նա Հռոմում «Սասուոլո»-ի հետ հանդիպմանը խաղադաշտ դուրս եկավ «Ռոմա»-ի մեկնարկային կազմում և 22-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 4:2 հաշվով: Սա «Ռոմա»-ի առաջին հաղթանակն է Իտալիայի Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում՝ երկու հանդիպումներ թիմն ավարտել էր ոչ-ոքի:

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ